Մեր մասին

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ֆամմա Ֆուդ» ընկերությունը և «Նուրինի» ապրանքանիշը Հայաստանի զարգացող սննդի ձեռնարկություններից են, որն աշխատում է ի շահ բնակիչների՝ պահպանելով որակի բոլոր չափանիշները:

«Ֆամմա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թ.-ին, և 2018 թվականից զբաղվում է մրգերի և բանջարեղենի պահածոյացմամբ: Ընկերության գործարանը տեղակայված է Հայաստանի առավել էկոլոգիապես մաքուր և կանաչ շրջաններից մեկում `Լոռիում: Ինչպես գիտեք, Լոռու մարզը հատկապես հայտնի է իր յուրահատուկ հատապտուղներով և բույսերով:

ԱՐՏԱԴՐԱՆՔ

Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ավելի քան 70 տեսակի կոմպոտներ, ջեմեր, մարինադներ և պահածոյացված բանջարեղեններ:

Մենք օգտագործում ենք հենց մեր դաշտերում աճեցված բանջարեղեն՝ դդմիկ, կաղամբ, գազար, ճակնդեղ, լոլիկ։ Ինչն էլ թույլ է տալիս մեզ արտադրել բնական, էկոլոգիապես մաքուր ապրանքներ և ,ամենակարևորը, դրա շնորհիվ մենք կարողանում ենք առաջարկել արտադրանքն մատչելի գնով:

Մեր գործարանի գտնվելու վայրի/տեղակայման շնորհիվ մրգերն, հատապտուղները և բույսերը առաքվում են այգիներից շատ կարճ ժամանակահատվածում, վերամշակվում և պահպանվում առանց որակի կորստի: Յուրաքանչյուր ապրանք համապատասխանաբար ստերիլիզացվում է, որից հետո այն պահվում է, իսկ կարանտինային շրջանի լրանալուց և լաբորատոր փորձաքննությունից հետո ռեալիզացվում է: